ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Խորհուրդ եք տալիս մանդատները վա՞յր դնել»

«Խորհուրդ եք տալիս մանդատները վա՞յր դնել»
09.02.2018 | 03:20

«Կառավարման խորհրդարանական համակարգը ենթադրում է իշխանության ներսում հակակշիռների ամրագրում, մինչդեռ այսօր հակառակ գործընթացն է տեղի ունենում, իմա՝ իշխանության գերկենտրոնացում՝ ապագա վարչապետի անսահմանափակ լիազորություններով: Անկախ հանգամանքից, թե վաղն այդ պաշտոնում ով կլինի, կա առավել կարևոր խնդիր՝ այս համակարգն ունա՞կ է երկիրը դեպի զարգացում տանելու: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ «Իրատեսը» խնդրեց որպես իրավաբան դիտարկել օրենսդրական փոփոխությունների տրամաբանությունը:


-Նորմա՞լ է ապագա վարչապետին օժտել այդքան մեծ լիազորություններով, սա երկրի զարգացման համար որոշակի վտանգ չի՞ ներկայացնում, պարոն Զեյնալյան:
-Մենք քննարկեցինք «Ներման մասին» օրենքը, որի առնչությամբ ես նշել եմ, որ, ըստ էության, ապագա նախագահը լիազորազրկվում է: Նախագահը դառնում է վարչապետի որոշումներն ստորագրողը: Ավելին, եթե չստորագրի էլ, ոչինչ, միևնույն է, երեք օր հետո դառնալու է ստորագրված: Սա չափազանց է: Այս բոլոր փոփոխությունների նպատակը մեկն է՝ մշտապես բարձրագույն իշխանություն լինել:
-Կա՞ դրույթ, որով սահմանափակվում է վարչապետի ընտրվելու հնարավորությունը, այսինքն, քանի՞ անգամ նույն մարդը կարող է վարչապետ դառնալ:
-Նույն մարդը միշտ կարող է լինել վարչապետ, որևէ սահմանափակում չկա:
-Խորհրդարանական երկրում կրկին իշխանությունը միակենտրո՞ն է լինելու, թե՞ խորհրդարանը, այնուամենայնիվ, որոշակի դերակատարում ունենալու է:
-Ֆորմալ առումով խորհրդարանին որոշակի դերակատարում տրված է, բայց այդ գործիքները հաշմանդամ են, լիարժեք չեն կարող գործի դրվել: Դրա համար մենք նախաձեռնել ենք «Սահմանադրական բարեփոխումների փաթեթ», որպեսզի խորհրդարանական փոքրամասնությունը կարողանա ավելի մեծ ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա, այսինքն՝ ապահովվեն ժողովրդավարությունը, բազմակարծությունը: Օրինակ, տեսնում եք, թե ինչպես պետաիրավական հարցերի կամ այլ հանձնաժողովների մերժած որոշումները երբեք չեն ընդգրկվում նիստերի օրակարգում: Կարող են, չէ՞, ներառել օրակարգում, քննարկել և որոշել՝ կո՞ղմ են, թե՞ դեմ: Բայց հարցը նույնիսկ օրակարգ չի մտնում: Այսինքն, այս մեծամասնությունը ցույց է տալիս, որ իր էությամբ ժողովրդավար չէ:
-Սահմանադրական փոփոխությունները քննարկելիս իշխանությունը հավաստիացնում էր, թե հակակշիռների մեխանիզմ է ստեղծվում. այսօր կարո՞ղ ենք փաստել, որ ստեղծվել է այդ մեխանիզմը:
-Ոչ, այդ մեխանիզմը չկա, դրա համար նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումներ:
-Ի՞նչ եք կարծում, մեծամասնությունը ձեր բարեփոխումներին ինչպե՞ս կվերաբերվի:
-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում:
-Գուցե չարժե՞ նախաձեռնել մի գործընթաց, որն ի սկզբանե դատապարտված է:
-Դուք խորհուրդ եք տալիս մանդատները վա՞յր դնել: Ձեր խոսքից կարելի է դա եզրակացնել: Մենք քաղաքական գործընթաց ենք իրականացնում և իրենց սովորեցնելու ենք, թե ինչպես են երկիրը քայլ առ քայլ ժողովրդավարական դարձնում:


Զրուցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ